Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները

Հայաստան են ժամանել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիփսին և պ-ն Պատրիկ Պրայորին Երևանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նրանք հանդիպելու են ՀՀ պետական պաշտոնյաների և զինված ուժերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան պաշտպանական և անվտանգային հարաբերությունների ամրապնդման հեռանկարները։

Tert.am