2023-05-22 19:46
Լրատվական գործակալություններ
Պապիկյանն ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչներ գեներալ-մայոր Քիթ Ֆիլիպսի և Պատրիկ Պրայորի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և ռազմական կցորդը:
Sputnik Արմենիա