Մետաքսե Հակոբյան․ Արդեն հասունացել է գործողություններ կատարելու ժամանակը

Նպատակահարմար չեմ համարում ամեն անգամ հանրահավաք անցկացնելը, դրանով հակահայ իշխանություններին ինչ-որ բան ցույց տալու համար. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի հայտարարությունն այսպես է մեկնաբանում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորն ընդգծում է, որ նախկինում հանրահավաքների ժամանակ բազմիցս ընդգծել են Արցախի հարցում իրենց դիրքորոշումը: Ըստ Հակոբյանի՝ այդ մոտեցումը ներկայացվել է թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ իշխանություններին, և թե՛ միջազգային հանրությանն առհասարակ:

«Ինչպես 2018 թվականին ստորակետի ճշտությամբ Արցախի իշխանությունները հայտարարում էին իրենց հավատարմությունը Հայաստանի իշխանությանը, այնպես էլ հիմա, իրենց լռությամբ հաստատում են այդ դիրքորոշումը»,- ասում է ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

AlphaNews.am