Փաստաբանները դադարեցրել են Գայանե Հակոբյանի պաշտպանությունը

Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը և Վահան Գևորգյանը դադարեցրել են զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։ Նրանք հայտարարություն են տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։

«Վերջին օրերի իրադարձություններն ամբողջությամբ ձեր աչքի առջև էին, ուստի անսպասելի չի լինի մեր այն համոզմունքը, որ տիկին Գայանեի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն արդեն սպառված է։ Նշվածի հիման վրա հայտնում ենք, որ խորհրդակցելով թե՛ մեր վստահորդի, թե՛ նրա ընտանիքի հետ, որոշում ենք կայացրել դադարեցնելու մեր մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին»,– ասված է հայտարարությունում։

Փաստաբանները հաջողություն են մաղթել Գայանե Հակոբյանի պաշտպանությունը շարունակող իրենց գործընկերներին։

Sputnik Արմենիա