2023-05-23 19:31
Լրատվական գործակալություններ
Կրեմլում հուսով են` Փաշինյան-Ալիև հանդիպումն արդյունավետ կլինի
Կրեմլում հուսով են` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումն արդյունավետ կլինի։ Ադրբեջանական «Report»–ի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Հինգշաբթի այստեղ կլինի և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը։ Մենք կարծում ենք, որ մեր նախագահի հետ էլ շփումներ կլինեն։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ շփումների ուղղությամբ, և իհարկե հույս ունենք` արդյունավետ հանդիպում կլինի։ Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,– նշել է Պեսկովը։
Sputnik Արմենիա