2023-05-24 12:20
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը անվանել է օգտակար այցն Երևան
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ամփոփել է Երևան կատարած այցի արդյունքները և այն օգտակար է անվանել։
«Լավ հանդիպումներ Երևանում վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Քննարկվեցին Հայաստանի և ՆԱՏՕ գործընկերության զարգացումը և տարածաշրջանային անվտանգության դինամիկան, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակը վերջին բանակցություններից հետո»,- գրել է նա Twitter-ում։
News.am