Թեհրանի հայոց թեմ․ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունները, անընդունելի են
Նիկոլ Փաշինեանի՝ մայիսի 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսից յետոյ, յայտարարում ենք, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլև՝ դրանք հակասում են ՀՀ անկախութեան հռչակագրին և Սահմանադրութեամբ ամրագրւած Արցախի մասին յօդւածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գծերը։
Ուստիև, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձի կողմից Արցախի Հանրապետութեան անկախութիւնը և արցախահայութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքն անտեսող ստորագրւած որևէ փաստաթուղթ մերժելի է, և չի կարող ունենալ որևէ իրաւական արժէք։
Անհրաժեշտ է ողջ հայութեան ուժերի համխմբմամբ կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ և ազգակործան գործողութիւնների ընթացքը։
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Մայիս 2023
Թեհրան