2023-05-24 14:10
Լրատվական գործակալություններ
Երևանում քննարկվել է Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունը
«China Southern Airlines» ընկերությունը հետաքրքրված է Չինաստանից Հայաստան ուղիղ չվերթերի գործարկմամբ։
Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը, ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն այսօր ընդունել են «China Southern Airlines» ընկերության տնօրենի տեղակալ Գան Ջիանգի գլխավորած պատվիրակությանը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթերի գործարկման հնարավորությունները»,– ասված է հաղորդագրությունում:
Օդանավակայանի ղեկավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործարկվելիք չվերթերի սպասարկմանը:
Sputnik Արմենիա