2023-05-26 09:33
Լրատվական գործակալություններ
Ընտրություններից առաջ հարցումներում Էրդողանն առաջ է անցնում Քըլըչդարօղլուին
Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա երեք օրից՝ մայիսի 28-ին, պատրաստվում է աջակցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրում է Bianet-ը։ Konda-ի անցկացրած հարցման համաձայն՝ թուրք առաջնորդին կողմ է արտահայտվել հարցվածների 52,7%-ը։
Ինչպես նշվում է, պետության ղեկավարի հակառակորդ, ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստանում է հարցվածների աջակցության միայն 47,3%-ը։ Միևնույն ժամանակ, Konda-ն ընտրություններից անմիջապես առաջ չի բացառում որոշ ընտրողների կարծիքի փոփոխությունը, քանի որ Թուրքիային նախագահական համակարգի ներդրումից հետո առաջին անգամ սպասվում է քվեարկության երկրորդ փուլ։
News.am