ՌԴ ՊՆ. Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտակերտի շրջանում

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,2 հա տարածք։

2020 թվականի նոյեմբերի 23-ից ի վեր ՌԴ խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերի կողմից չպայթած ականներից և արկերից մաքրվել է 2538,4 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26794 պայթուցիկ առարկա:

Sputnik Արմենիա