2023-05-31 09:53
Լրատվական գործակալություններ
ԱՊՀ գլխավոր քարտուղար. Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց
Ադրբեջանը հեռու է ԵԱՏՄ-ին անդամակցելուց: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա կարևոր է համարում, որ ԱՊՀ երկրները քայլեր են ձեռնարկում փոխադարձ առևտրի ակտիվացման ուղղությամբ։
Լեբեդևը հիշեցրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Ալիևը, ով ասել է, որ Բաքուն պատրաստ է ակտիվացնել հարաբերությունները Եվրասիական միության հետ։
Նշենք, որ ԵԱՏՄ-ն ներառում է Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
News.am