ՌԴ ԱԴԾ տնօրեն․ Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում

Արևմուտքը ցանկանում է ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ-ում՝ կտրուկ մեծացնելով հակամարտային ներուժը։ Այս մասին ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Ալեքսանդր Բորտնիկովն ասել է, որ անցյալ տարի խորհրդի նախորդ նիստում կանխատեսում էր արվել, թե ինչպես կփոխվի օպերատիվ իրավիճակը, և այդ գնահատականները հաստատեցին այս տարվա իրադարձությունները։

«Հավաքական Արևմուտքը Համագործակցության երկրներն ու Միութենական պետությունն ապակայունացնելու ուղղությամբ է շարժվում ՝ կտրուկ մեծացնելով ողջ ԱՊՀ-ում և նրա սահմանների մոտ հակամարտային ներուժը»,- ընդգծել է ԱԴԾ տնօրենը։

News.am