Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 14 անձ է տեղափոխվել Հայաստան

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու ուղեկցողների հետ այսօր ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«12 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ»,– ասված է հաղորդագրությունում։

«Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը` ծայրահեղ ծանր վիճակում։

Sputnik Արմենիա