ԻԻՀ բանակի հրամանատար․ Իրանի ԶՈՒ-ը գտնվում են մարտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբոլրահիմ Մուսավին հինգշաբթի հայտարարել է, որ իր ուժերը լիովին պատրաստ են և ի վիճակի են պահպանել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հաղորդում է Mehr-ը։

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը գտնվում են պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա և համագործակցում են միմյանց հետ, և ցանկացած առաքելություն, որը կցանկանա իրականացնել բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարը, կկատարվի հնարավորինս սեղմ ժամկետներում: Փաստացի բանակը լիովին ի վիճակի է կատարել երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու պարտքը և կարող է ամբողջ ուժով կատարել իր պարտականությունները ցանկացած պահի և ցանկացած ոլորտում»,-ասել է նա։

«Ինչ վերաբերում է առաջադեմ տեխնոլոգիաներին, մենք նույնիսկ մեկ քայլ առաջ ենք եղել մեր թշնամիներից: Մենք երբեք չենք դադարի առաջ շարժվել»,-հավելել է նա՝ նշելով, որ երկիրը՝ չնայած խիստ պատժամիջոցներին, մեծ առաջընթաց է գրանցել թվաքանակի և մարտունակության բարձրացման հարցում։

News.am