2023-06-03 09:35
Լրատվական գործակալություններ
Բուլղարիայի հայկական համայնքը մերժում է Արցախից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
Բուլղարահայ համայնքի խորհուրդը հայտարարություն է տարածել․
«Վերջին շրջանին Արցախը Ազրպէյճանի կազմին պատկանելու գծով կատարուող յայտարարութիւնները միայն զայրոյթ և կտրուկ մերժում կը յառաջացնեն Պուլկարահայ Համայնքային խորհուրդի մօտ:
Կոչ կ՚ուղղենք Հայաստանի և Արցախի ճակատագրով մտահոգ Սփիւռքի և հայրենի մեր ժողովուրդին՝ զօրավիգ կանգնելու Արցախի ինքնիշխանութեան, ազգային ինքնորոշման իրաւունքին և խաղաղ ու ազատ արարելու Արցախահայութեան կամքին։
Պուլկարահայ համայնքային խորհուրդ»
Aysor.am