2023-06-03 09:38
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում
Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ է հասցվել 249 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik Արմենիա