ANCA-ն «անխոհեմ» է անվանել Փաշինյանի՝ «Արցախը հանձնելու» քաղաքականությունը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը հանձնելու» քաղաքականությունն «անխոհեմ» է անվանել։

 «Հայկական սփյուռքի հիմնարկները, կազմակերպություններն ու անհատները՝ նոր և հին, քաղաքացիական, աշխարհիկ և հոգևոր, մերժում են Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի անխոհեմ փորձը՝ որպես մահապատիժ այս սուրբ հողի բնիկ հայերի համար»,- ասված է կազմակերպության Twitter-ում տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հանձնախումբը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունն անխոհեմ է։ «ANCA-ն կտրականապես դեմ է հայկական հարցերի վերաբերյալ Բայդենի վարչակազմի անխոհեմ արտաքին քաղաքականությանը և Կոնգրեսի առաջնորդներին կոչ է անում հրաժարվել քաղաքականությունից, որը կհանգեցնի արցախյան ընտանիքների երկրորդ Հայոց ցեղասպանությանը», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ։

Armenia Today