ՌԴ Խաղաղապահները հրադադարի խախտում են արձանագրել ԼՂ Մարտունու շրջանում

Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 301 տոննա մարդասիրական օգնություն։

Sputnik Արմենիա