Գրիգորյան․ Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի

Հնարավոր է` մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Եթե այդ ինտենսիվությունը պահպանվի, և լինի միջազգային հանրության ուժեղ աջակցությունը, ապա հնարավորություն կա մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Մենք տրամադրված ենք հնարավորինս արագ ստորագրել համաձայնագիրը»,- հայտարարել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ Երևանը դրական է գնահատում հունիսի 1-ին Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը:

«Սա լավ հնարավորություն է խաղաղության օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային հանրության աջակցությունն այս օրակարգին շատ կարևոր է», - ասել է Գրիգորյանը։

Sputnik Արմենիա