Փաշինյանի որդու գործով կալանավորված Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է

ՀՀ վարչապետի որդու` Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։ Տեղեկությունը հայտնում է Հակոբյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։

«Ուշացած արդարադատություն Գայանե Մարտիրոսյանի գործով։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք»,– ֆեյսբուքյան էջում գրել է Մելիքյանը։

Sputnik Արմենիա