2023-06-05 18:20
Լրատվական գործակալություններ
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի խափանման միջոցն այսօր դատարանը փոխել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
«Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով՝ 3 ամիս ժամկետով»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործը քննում է ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը։
Արշակ Հակոբյանի գործով նիստի ժամանակ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ, ինչը նիստը նախագահող դատավոր Վարդգես Սարգսյանը բավարարել է։
Sputnik Արմենիա