2023-06-05 18:36
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է առևանգված երկու հայ զինծառայողներին
Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է սահմանից առևանգված երկու հայ զինծառայողներին:
Մայիսի 28-ին Երևանը դիմել էր մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ Ադրբեջանի կողմից երկու հայ զինվորականների առևանգման թեմայով: Հայկական կողմը պահանջել էր միջանկյալ միջոց կիրառել, մասնավորապես, նրանց կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ և պարտավորեցնել Բաքվին տվյալներ ներկայացնել զինվորների պահման պայմանների, առողջական վիճակի մասին:
ԱՊԱ-ի փոխանցմամբ ՝ Ալիևան ծանոթացել է հայ զինվորների պահման պայմաններին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ հայ զինվորականները պահման պայմանների վերաբերյալ բողոքներ չեն ունեցել։
Նշվում է, որ նրանց «բժշկական և հոգեբանական օգնություն է ցուցաբերվել»:
Sputnik Արմենիա