ՀՀ-ում թույլ կտան բողոքարկել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ԲԴԽ-ի որոշումը
Հայաստանի իշխանություններն առաջարկում են օրինական հնարավորություն ապահովել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշումները բողոքարկելու համար։ Հունիսի 6-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Խոսքը, մասնավորապես, վերաբերելու է դատավորների պաշտոնանկության և լիազորությունների դադարեցման հարցերին։ «Եվրախորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (GRECO) զեկույցներում և Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններում նշվում է դատավորներին պատասխանատվության ենթարկելու և նրանց լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները բողոքարկելու համար օրինական հնարավորություն ընձեռելու անհրաժեշտության մասին», - ասաց նախարարը։ Ըստ նրա, այս մասին բազմիցս խոսվել է։
Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից։
News.am