2023-06-06 17:49
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հատվածում աշխատող տեխնիկայի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում (Գեղարքունիքի մարզ. խմբ) ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում:
Ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Sputnik Արմենիա