Սերգեյ Շոյգուն Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը պայթեցնելու մեջ

Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցումը կատարել է ուկրաինական կողմը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Այս գիշեր Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչական հանցագործությունն է կատարել։ Պայթեցվել է Կախովկայի ՀԷԿ-ը, ինչը հանգեցրել է զգալի տարածքների հեղեղման»,-ասել է նա։

Հունիսի 6-ի առավոտյան հայտնի է դարձել, որ Կախովկայի ՀԷԿ-ի վերին մասը ավերվել է անցած գիշեր տեղի ունեցած գնդակոծությունների արդյունքում, ջրամբարի ամբարտակը չի փլուզվել։ Ուկրաինական զորքերի հարվածը ՀԷԿ-ին, ենթադրաբար, հասցվել է «Օլխա» ՀԿՌՀ-ից։ Ընթանում է ջրի չկարգավորված արտահոսք։ Ափամերձ մի շարք բնակավայրերում սկսվել է բնակչության տարհանում։ Նովոկախովսկի քաղաքային օկրուգի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը հարձակման համար պատասխանատու է համարում Կիևին։

Իր հերթին, Ռուսաստանի քննչական կոմիտեն կատարվածը հետաքննում է որպես ահաբեկչություն: Հետաքննության վարկածով՝ ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է «Ուկրաինայի զինված կազմավորումների կողմից հանցավոր գործողությունների արդյունքում»։

News.am