Զախարովա․ Մեզ համար միշտ առաջնահերթություն է Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մենք բազմիցս հայտարարել ենք, որ աշխատանքներ ենք տանում Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եռակողմ ձևաչափով Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ մեր երկրների ղեկավարների հայտարարությունների հիման վրա։ Մենք եռակողմ պայմանավորվածությունների համալիրը համարում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ Ռուսաստանի համար երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցման գործընթացի համար։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հարցը:

 

 

Նա նշել է, որ այդ աշխատանքն ունի բանակցային գործընթացի իր դինամիկան, ձևաչափերը, լրացուցիչ գործիքները։

«Մենք չենք փորձում որևէ բան արագացնել, մենք գնում ենք նախանշված պլանով, իրականացնում ենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք։ Մեզ համար միշտ առաջնահերթություն է մնում Ադրբեջանի և Հայաստանի մոտեցումների մերձեցումը, կայուն հավասարակշռված լուծումների մշակումը. հենց նման մոտեցումներին, նման աշխատանքին մենք պատրաստ ենք հետագայում աջակցել»,-ասել է նա։

News.am