Միխայել Ռոթ․ Հորդորում եմ Ադրբեջանին անմիջապես բացել Լաչինի միջանցքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ես հորդորում եմ Ադրբեջանի բոլոր պատասխանատու քաղաքական անձանց հարգելու միջազգային դատարանի որոշումը և անմիջապես բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նշեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:
«Ես այսօր առավոտյան հանդիպել եմ ԼՂ-ից Հայաստան գաղթած կանանց, որոնք ներկայացնում են տարբեր կազմակերպություններ: Նրանք իրենց մտահոգությունը հայտնեցին կանանց հանդեպ բռնության, կամ այն բռնությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել ԼՂ-ում: Այն հանգամանքը, որ ընտանիքի անդամները կարող են երկար ժամանակ բաժանված լինել, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է:
ԼՂ-ում հայերի անվտանգությունը պետք է ապահովել տևականորեն և չպետք է երբեք թույլ տալ, որ ԼՂ-ում տեղի ունենան էթնիկ զտումներ:
Ակնկալում ենք, որ խաղաղության բանակցությունների շրջանակում անհապաղ ազատ կարձակվեն հայ ռազմագերիները, որոնք պահվում են Բաքվում, և որ սահմանազատման գործընթացի ամփոփման արդյունքում անվերապահորեն կճանաչվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարեց նա:
News.am