2023-06-08 09:25
Լրատվական գործակալություններ
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում
Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն-ից։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով Ասկերանի , Մարտունու և Շուշիի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
News.am