2023-06-09 12:51
Լրատվական գործակալություններ
Կախովի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է վեցի
Կախովի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է վեցի, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Հայտնաբերվել է 1939թ. ծնված կնոջ մարմինը»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Նախօրեին Նովայա Կախովկայի քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը տեղեկացրել էր հինգ զոհվածների մասին, նրանք բոլորը հովիվներ էին։
Արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը նշել է, որ հեղեղման գոտում է հայտնվել հինգ գերեզմանոց՝ երկուսը Ալյոշկիում և մեկական՝ Սոլոնցիում, Կրինակում և Կորսունկայում, և անասունների թաղման վայր Գոլայա Պրիստանում։
Նոր Կախովկայում ջրի մակարդակն իջել է երկու մետրով՝ հասնելով տասը մետրի։
Ջրի տակ են մնում 22 հազար տներ։
News.am