Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի ուղղությամբ կրակել է հայ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա

Հունիսի 9-ին՝ ժամը 18:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի Կախակնի ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:

Նշենք, որ հունիսի 8-ին էլ, ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա