2023-06-12 09:27
Լրատվական գործակալություններ
ՌԴ ՊՆ․ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել
Ռուսական խաղաղապահ զորախումբը ԼՂ Շուշիի շրջանում հրադադարի խախտման երկու դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Տեղեկացվում է, որ զոհեր և վիրավորներ չեն եղել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Գերատեսչությունից հայտնում են նաև, որ ՌԴ խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 277,8 տոննա մարդասիրական օգնություն։
Sputnik Արմենիա