Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան

Արցախից Հայաստան են տեղափոխվել 16 բուժառու և նրանց ուղեկցողները։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

«Հունիսի 10-ին Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ»,– ասված է հաղորդագրությունում։

19 բուժառուներ, որոնք պետպատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,– ընդգծում է գերատեսչությունը:

Sputnik Արմենիա