ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ՊԱՐԶ» ՎԱՐԿԵՐԸ ԿՕԳՆԵՆ ՓՄՁ-ՆԵՐԻՆ

Արդշինբանկը Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ գյուղատնտեսությամբ զբաղվողներին, առաջարկում է ավելի շահավետ պայմաններով երկարաժամկետ վարկավորման հնարավորություն։

Վարկերը տրամադրվում են հիմնական եվ շրջանառու միջոցների ձեռքբերման, կրեդիտորական պարտքերի մարման, այդ թվում՝ այլ ֆինանսական հաստատություններում կամ հենց Արդշինբանկում առկա վարկերի վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման այլ նպատակներով:

Բանկը տրամադրում է վարկերը երկարաժամկետ՝ մինչև 15 տարի մարման ժամկետով, մինչև 50 մլն ՀՀ դրամի կամ 100,000 ԱՄՆ դոլար/եվրո համարժեք չափով: Միաժամանակ, վարկառուներին տրվում է մինչև 12 ամիս մարման արտոնյալ ժամկետ մայր գումարի մարման համար, և հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը, մշակվում է մայր գումարի մարման անհատական ​​ժամանակացույց։

 «Վարկ տրամադրելու որոշումը կայացվում է շատ արագ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացի այդ, որոշումը կայացվում է վարկառուի բիզնեսի պարզեցված վերլուծությամբ, ինչը զգալիորեն կրճատում է վարկի տրամադրման ժամանակը և հեշտացնում է դրա տրամադրման կարգը»,- հայտնում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։

«Պարզ» վարկի առցանց հայտ կարելի է ներկայացնել հետևյալ հղմամբ. https://www.ardshinbank.am/content/simple , իսկ տրամադրման պայմանների մասին առավել մանրամասն ծանոթանալ. https://bit.ly/43zmQTA

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Основная тема:
Теги: