ԵՄ-ում նշել են, որ հակամարտությունն Ուկրաինայում կարող է մի քանի տարի տևել

Եվրամիությունը պատրաստվում է այն բանին, որ ներկա իրավիճակն Ուկրաինայի շուրջ կարող է մի քանի տարի տևել։ Այս մասին երկուշաբթի RMS ռադիոկայանի եթերում ասել է ներքին շուկայի հարցերի հանձնակատար Թիերի Բրեթոնը։

«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ այս պատերազմը կարող է երկար շարունակվել,- ասել է նա։- Բարձր ինտենսիվությամբ պատերազմները Եվրոպայի տարածքում, ցավոք, նախկինում տևել են մի քանի տարի։ Ուստի մենք պատրաստվում ենք դրան»։

Բրեթոնն ավելացրել է, որ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունները դեռ սպառված չեն։ «Իհարկե, հնարավոր են այլ պատժամիջոցներ, բայց ոչ ոք չի ասել, թե Ուկրաինան կհաղթի սահմանափակիչ միջոցների շնորհիվ։ Եթե Ուկրաինան երբևէ հաղթի էլ, ապա ռազմական ճանապարհով, որպեսզի վերադարձնի անհիմն կերպով օկուպացված տարածքները,- նշել է եվրահանձնակատարը։- Հենց այդ պատճառով են ԵՄ-ն և Ուկրաինայի դաշնակիցները նրան տրամադրում այն ամենը, ինչը նրան անհրաժեշտ է հաղթանակի համար»։

News.am