Էրդողանը կկատարի առաջին արտասահմանյան այցելությունը Հյուսիսային Կիպրոս
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է կատարել իր առաջին արտասահմանյան ուղևորությունը վերընտրվելուց հետո, գրել է Hurriyet-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ նա կմեկնի չճանաչված Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան հունիսի 12-ին և 13-ին։
Ինչպես նշվել է, Էրդողանի առաջին այցը նախատեսված է Հյուսիսային Նիկոսիա, որտեղ կհանդիպի գործընկերոջ՝ Էրսին Թաթարի և Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Ունալ Ուսթելի հետ։ Սպասվում է, որ բանակցությունների գլխավոր թեման լինելու է իրավիճակն Արևելյան Միջերկրածովում։
Ինչ վերաբերում է Ադրբեջան կատարելիք այցին, ապա այն պետք է տեղի ունենա հունիսի 13-ին։ Hurriyet-ն ընդգծել է, որ Բաքու կատարելիք այցի շրջանակում Էրդողանը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկելու է օրակարգի կարևոր հարցերը և երկկողմ համագործակցությունը։
News.am