2023-06-13 11:16
Լրատվական գործակալություններ
Թրամփը ժամանել է Ֆլորիդա, որտեղ նրան նոր մեղադրանքներ կներկայացվեն
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի ժամանել է Մայամի դատի նախօրեին, որտեղ նրան պաշտոնապես մեղադրանքներ կներկայացվեն գաղտնի փաստաթղթերի գործով, տեղեկացրել է BBC-ն։
Անցած շաբաթ ամերիկյան իշխանությունները հրապարակել էին մեղադրական եզրակացությունը Թրամփի դեմ, որը պարունակում է մեղադրանքի 37 կետ, այդ թվում կեղծ ցուցմունքներ տալու եւ հանցավոր դավադրության մասին։
Ինքը՝ նախկին նախագահը, հայտարարում է, որ անմեղ է, իսկ հետապնդումն անվանում է քաղաքականացված։
Նիստը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 15.00-ին (ըստ Գրինվիչի՝ 19.00) եւ տեղի է ունենալու Ֆլորիդայի նահանգի Հարավային օկրուգի դատարանում։
Ինչպես սպասվում է, Թրամփը մինչեւ նիստը կհանդիպի իր փաստաբանների հետ, առայժմ անհասկանալի է, թե ով է նրանցից ներկայացնելու նրա շահերը Ֆլորիդայում։
News.am