2023-06-13 12:18
Լրատվական գործակալություններ
Արցախում բազմաթիվ կազմակերպություններ փորձում են խուսափել փակումից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Վեց ամիս շրջափակումը կաթվածահար է արել Արցախի տնտեսական կյանքը: 11 հազար փակված աշխատատեղն ասվածի լավագույն ապացույցն է, բայց անգամ դա չի ներկայացնում ամբողջական պատկերը:
Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, բազմաթիվ կազմակերպություններ վերջին ճիգերն են գործադրում՝ վերջնական փակումից խուսափելու համար: Իսկ դա աշխատանքն ու եկամուտը կորցրած քաղաքացիների թվի նոր աճ է նշանակելու:
Panorama.am