2023-06-13 13:10
Լրատվական գործակալություններ
Ալիև-Էրդողան առերես հանդիպում Բաքվում
Բաքվում սկսվել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առերես հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Էրդողանն Ադրբեջան է ժամանել նախօրեին, պետական այցով։ Ավանդույթի համաձայն՝ վերընտրվելուց հետո առաջին այցը նա կատարել է «ՀԿԹՀ», որտեղ պահանջել է ճանաչել Կիպրոսի օկուպացված հատվածի անկախությունը։ Այդտեղից Էրդողանն ուղղություն է վերցրել դեպի Բաքու։
News.am