2023-06-13 20:04
Լրատվական գործակալություններ
ՄՊՀ-ն և ԵՊՀ-ն համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Երևանում
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը և Երևանի պետական համալսարանը համագործակցության համաձայնագիր ստորագրեցին «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում:
Փաստաթուղթը ստորագրեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին:
Սադովնիչին նշեց, որ փաստաթուղթը նախատեսում է ուսանողների և գիտական թեմաների փոխանակում, համատեղ ստաժավորում, որակավորման բարձրացում և այլն:
«ԵՊՀ-ի հետ համաձայնագիր չունեինք։ Ես առաջարկեցի ԵՊՀ ռեկտորին, և նա սիրով համաձայնեց։ Միասին կաշխատենք»,- ասաց նա։
Sputnik Արմենիա