ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմում տուժածներ չկան»։

Հիշեցնենք՝ ՊՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ այսօր ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։

Panorama.am