Արցախի ՊՆ․ Հայկական ստորաբաժանումները կրակ չեն բացել

Հայկական ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չեն կրակել։ Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը հերքում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Արցախի ՊՆ–ն ապատեղակատվություն է որակել Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 16-ին` ժամը 00։50-ից 04:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Հիշեցնենք` երեկ առավոտյան՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման փորձը կանխվել է։

Ժամը 13:35-ին էլ Սյունիքի Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ-ի արձակած կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայող:

Ժամը 15:10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրառել է ԱԹՍ։

Sputnik Արմենիա