ԱԱԾ․ Տեղի հատվածում վիրավորված զինծառայողի վիճակը կայուն ծանր է

Տեղի հատվածում երեկ՝ հունիսի 15-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորված ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող Արթուր Ազրոյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ-ին։

ԱԱԾ-ից հաղորդում են, որ նրան վիրահատել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, վիրահատությունն անցել է հարթ։ Պլանավորված բժշկական բոլոր միջոցառումները կատարվել են։