ՀՀ ԱԳՆ վերջապես մտահոգվեց Բաքվի և Անկարայի հայտարարություններով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաղորդակցությունների ապաշրջափակման մանրամասները, որոնց մասին պարբերաբար խոսում են Բաքուն և Անկարան, մտահոգիչ են։ Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

 

Նա հավելեց, որ Հայաստանն իր դիրքորոշումն է հայտնել, և Իրանի դիրքորոշումը նույնպես հայտնի է։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի սահմանին լարվածությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ կրակոցները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը միանշանակ չեն նպաստում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը:

Նա նշեց, որ Բաքվի այս գործողությունները կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունը, որ նա իսկապես շահագրգռված է խաղաղության և կայունության հաստատմամբ:

Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հասնել Հայաստանի տարածքով միջանցքի բացմանը, որը դուրս կլինի Հայաստանի վերահսկողությունից։ Իրանն ու Հայաստանը դեմ են նման մոտեցմանը։

News.am