ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել Սյունիքում հայկական դիրքերի ուղղությամբ

Այսօր ժամը 15:50-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Ներքին Հանդի և Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին էլ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա