2023-06-21 09:36
Լրատվական գործակալություններ
ԵԽ-ի ԵԺԿ պատգամավոր Անդրեյ Կովաչովը անհանգստացած է Արմեն Աշոտյանի կալանավորմամբ
Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչովը Թվիթերում գրառում է կատարել ՀՀԿ փախնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի և իշխանությունների հետապնդումների մասին, որում ասվում է.
«Անհանգստացած եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորմամբ։ Քաղաքական հետապնդման նպատակով դատական համակարգի օգտագործման հետ կապված կասկածները պետք է փարատվեն։Արդար և թափանցիկ դատավարության կոչ եմ անում: Եվրոպական խորհրդարանը կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին»։
News.am