2023-06-22 10:46
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Վերին Շորժայի ու Սոթքի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 22-ին՝ ժամը 22:55-00:45-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Վերին Շորժա, Սոթք) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում:
ՊՆ–ն տեղեկացնում է նաև, որ հայկական կողմում տուժածներ չկան:
Հիշեցնենք` երեկ ադրբեջանական կողմը կրակ էր բացել Ներքին Հանդի և Սրաշենի (Սյունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ավելի ուշ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական զինուժը կրակել է նաև Երասխում (Արարատի մարզ) կառուցվող գործարանի ուղղությամբ։
Sputnik Արմենիա