Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 270-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 7–ը հոսպիտալացված են, 151-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 188-ը երեխաներ են, 82-ը` մեծահասակ:

Sputnik Արմենիա