Ռայիսին Պուտինի հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում լիակատար աջակցություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Կողմերը քննարկել են երկկողմ փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի իրականացման վրա։

«Շոշափվել են նաև միջազգային օրակարգի որոշ հարցեր, այդ թվում՝ Անդրկովկասում կայունության ապահովումը և սիրիական կարգավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պուտինը շնորհավորել է Իրանի ղեկավարությանը և ժողովրդին գալիք Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել անձնական շփումները։

Sputnik Արմենիա