ԱՀ ՊԲ․ Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետից կրակ է բացել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն ականանետից կրակ է բացել Կիչանի և Ճանկաթաղի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:

«Հունիսի 27-ի ժամը 20:05-ի սահմաններում իբր հայկական կողմի արձակած կրակոցից Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի վիրավորման մասին ապատեղեկատվությունը տարածելուց հետո, Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ շարունակել է խախտել հրադադարը` ժամը 21։00-ի սահմաններում 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական արձակելով Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

News.am