Զելենսկու գրասենյակում խոստովանել են, որ հակահարձակումը դժվար է առաջ գնում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Washington Post-ին տված հարցազրույցում ասել է, որ հակահարձակումը ծանր է և ավելի մեծ համբերություն է պահանջում։ Նյութից հատվածներ է փոխանցում ՌԻԱ Նովոստին։

Նա խոստովանել է, որ հակահարձակումը բլիցկրիգ չի ընթանում։

«Մենք ասում ենք, որ այս փուլը բարդ է և պահանջում է ավելի համբերատար մոտեցում, այդ թվում՝ դիտորդների կողմից», - ասել է Պոդոլյակը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևն այսպես կոչված հակահարձակման սկզբից կորցրել է 259 տանկ և 780 զրահամեքենա, իսկ միայն օրեխովսկյան ուղղությամբ վերջին շաբաթվա ընթացքում՝ 41 տանկ և 102 զրահամեքենա։

Հարավային Դոնեցկի, Զապորոժիեի, Արտյոմովսկի ուղղություններում ուկրաինական հարձակումը սկսվել է հունիսի 4-ին, իսկ Ուկրաինայի զինված ուժերի հիմնական հարվածը կենտրոնացել է ռազմաճակատի Զապորոժիեի հատվածում։

Sputnik Արմենիա